2519 դիտում
09:34 06-05-2014
Արդարադատության փոխնախարարը հայտնել է հրաժարականի պատճառը․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը զրուցել է արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի հետ: Հատված հարցազրույցից.
«[b]Պարոն Օրբելյան, տեղեկություն կա, որ հրաժարականի դիմում եք ներկայացրել: Ճի՞շտ են տեղեկությունները:[/b]
Այո, դիմում ներկայացրել եմ չորեքշաբթի օրը: Նոր նախարարը պետք է ազատություն ունենա իր տեղակալներին ընտրելու հարցում: Երբ որ առաջարկներ լինեն, կքննարկենք: Այս պահին դեռևս վարչապետի որոշում չկա, որ լինի՝ կիմանանք:
[b]Հրաժարականի դիմում ներկայացնելը ձե՞ր որոշումն էր, թե՞ ձեզ պարտադրվել է դիմում գրել:[/b]
Այո, այո, բացառապես իմ որոշումն է եղել: Ես բավական երկար ժամանակ պլանավորում էի փաստաբանությամբ զվաղվել: Սա հարմար առիթ է: Ի հավելումն, կարծում եմ, որ ցանկացած պաշտոնյա պետք է հնարավորություն ունենա իր աշխատակազմին, տեղակալներին ու խորհրդականներին ընտրելու:
[b]Գուցե Հովհաննես Մանուկյանը ցանկանար աշխատե՞լ ձեզ հետ, ինչո՞ւ եք շտապում:[/b]
Կորոշի, կցանկանա, կքննարկենք: Դիմումը որոշակի ընթացք պետք է ունենա: Նորից կարող են նշանակել միշտ էլ:
[b]Այսինքն՝ եթե նոր նախարարը ցանկություն հայտնի ձեզ հետ աշխատելու, պատրա՞ստ եք դիմումը հետ վերցնել:[/b]
Կքննարկենք, քննարկումներից հետո պարզ կլինի»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3496 դիտում
13:55 05-02-2015
Վրաստանի արդարադատության նախկին փոխնախարարը նշանակվել է Ուկրաինայի արդարադատության փոխնախարար
1478 դիտում
09:26 04-07-2019
Ո՞վ է արդարադատության նորանշանակ փոխնախարարը․ «Ժամանակ»
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»