10 հիմար սելֆիներ, որոնք ձերբակալությամբ են ավարտվել. ֆոտոշարք
Երբեմն «սելֆին» կարող է, մեղմ ասած, ոչ լավ հետևանքների ահնգեցնել, տվյալ դեպքում՝ ձերբակալության: Businnes Insider-ը հավաքել է ձերբակալության հանգեցրած 10 «սելֆի» փաստ:
Բրիտանացի Էշլի Քիստը տուն թալանելիս տան հատակին ընկած սմարթֆոնով «սելֆի» է արել և այն պատահաբար ուղարկել սմարթֆոնի մեջ պահպանված մի քանի հասցեատերերի, իսկ վերջիններս էլ ոստիկանություն են ահազանգել: Արդյունքում բրիտանացին հայտնվել է ճաղավանդակների հետևում:
Շվեդիայում 2 աղջիկներ խանութում գողությունից կատարելուց առաջ լուսանկարվել են, իսկ ոստիկանությունը նրանց հայտնաբերել է իրենց տատիկի տանը:
Միլանի երիտասարդ մի բնակիչ գողացել է iPad և նրա միջոցով լուսանկրվել, այնուհետ այն բեռնել iCloud-ում, ինչից հետո ոստիկանությունը նրան գտել և ձերբակալել է:
Նույնը տեղի է ունեցել 19-ամյա մի տղայի հետ, երբ նա iPad է գողացել և լուսանկարվել: