211652_close_icon
views-count1741 դիտում article-date 23:42 15-02-2025

Բարաք եւ Միշել Օբամաները Վալենտինի օրվա սելֆիներ են հրապարակել

Նախկին նախագահ Բարաք Օբաման սկսել է Սուրբ Վալենտինի օրը կնոջը՝ Միշելին ուղղված սիրային ուղերձով չնայած այն խոսակցություններին, թե զույգը ամուսնալուծության եզրին է:

«Երեսուներկու տարի միասին, և դու դեռ շունչս կտրում ես»,-գրել է նախկին նախագահը X բլոգում՝  հավելելով. «Շնորհավոր Սուրբ Վալենտինի օրը @MichelleObama»:

Նա նաեւ համատեղ սելֆիներ է հրապարակել:

Միշել Օբաման ամուսնուն պատասխանել է սեփական քաղցր գրառմամբ. «Եթե կա մեկ մարդ, ում վրա միշտ կարող եմ հույսս դնել, դա դու ես, @BarackObama: Դու իմ աջակցությունն ես: Միշտ այդպես է եղել ու կլինի: Շնորհավոր Վալենտինի օրը, սիրելիս»,-գրել է նա՝ տեղադրելով սրտի էմոջի և նույն սելֆիով։

Գրառումները գալիս են այն չհիմնավորված լուրերի ֆոնին, թե զույգը պատրաստվում է ամուսնալուծության, և որ դեմոկրատը, ով նախագահել է 2009-ից 2017 թվականներին, սիրավեպ է ունեցել «Ընկերներ» խմբի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի հետ:

Նմանատիպ նյութեր