Երևանի կրկեսը՝ Արցախում. տեսանյութ
Երևանի պետական կրկեսի թատերախումբը Արցախում է: Բերձորից, Մարտակերտից եւ Շուշիից հետո Ասկերանում են հյուրընկալվել:
10 դերասան ու բազմազան համարներ: Երևանյան կրկեսի դերասանական խումբն ամեն անգամ նոր ծրագրով է ներկայանում: Երևանի կրկեսի թատերախմբի համար շրջագայությունը նաեւ Արցախը ճանաչելու հնարավորություն է: Խմբի ամենակրտսեր անդամը, որ առաջին անgամ է Արցախում, թվարկում է ինչն է հավանել:
Բարեգործական ներկայացումներ տրվում են Պաշտպանության բանակի զորամասերում եւ Արցախի շրջաններում: Ծրագիրն իրականացվում է Արցախի վարչապետ Արա Հարությունյանի աջակցությամբ:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27280]armnewstv.am [/url]