Մեզ անհրաժեշտ է նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին. Խավի
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավին Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Խետաֆե»-ի հետ կայացած խաղից հետո չի թաքցրել իր հիասթափությունը: Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն խաղավարտին ձեռքից բաց թողեց հաղթանակը և երկու թանկարժեք միավոր կորցրեց:
«Մենք հիասթափցած ենք, քանի որ ընթացիկ մրցաշրջանում չկարողացանք արդարացնել սպասելիքները: Պետք է ինքնաքննադատ լինել, մտածել սեփական սխալների մասին և նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին»,-ասել է Խավին: