21897 դիտում
22:07 05-08-2013
Ինչի՞ համար արժէ հետևել Բունդեսլիգայի խաղերին. 2013/14 մրցաշրջանին ընդառաջ
2013-08-05 22:07:12
Բունդեսլիգայի 51-րդ մրցաշրջանի մեկնարկին հաշված օրեր են մնացել: Վերջին տարիներին գերմանական Բունդեսլիգայի նկատմամբ հետաքրքրությունը ահռելի կերպով մեծացել է աշխարհի տարբեր երկրներում և այդ առումով բացառություն չէ նաև Հայաստանը, որտեղ նույնպես գերմանական ֆուտբոլով հետարքրվող մարդկանց թիվը հարգանքի է արժանի: Այդ պատճառով նոր մրցաշրջանին ընդառաջ փորձենք հակիրճ կերպով ներկայացնել այն արժանիքները, որոնց համար արժէ և պարտադիր է հետևել Բունդեսլիգայի խաղերին: Այս ամենին գումարվում է նաև այն հանգամանքը, որ Բունդեսլիգայում հանդես է գալու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը պաշտպանելու է երկրի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիա»-ի գույները:
Բունդեսլիգայի 50-րդ հոբելյանական խաղարկությունը նշանավորվեց «Բավարիա»-ի վստահ հաղթանակով: Վերջին մի քանի տարիների ընթացքում արծաթյա սկուտեղի համար, հիմնականում պայքար են մղում «Բավարիա»-ն և Դորտմունդի «Բորուսիա»-ն: Այդուհանդերձ սխալ կլինի կարծիք կազմել, որ գերմանական առաջնությունը համարվում է միայն երկու գրանդների մրցապայքարի թատերաբեմ: Պարզապես վերջին տարիներին վերոնշյալ ակումբները չափազանց ուժեղ են հանդես գալիս և դրա վառ ապացույցը այն է, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչում հանդիպեցին «Բորուսիա»-ն և «Բավարիա»-ն: Ընդհանուր առմամբ գերմանական Բունդեսլիգայում հավասարազոր թիմերը բավականին շատ են: Նույնիսկ 2-րդ Բունդեսլիգայում հանդես են գալիս այնպիսի ակումբներ, որոնք մեկ մրցաշրջանի ընթացքում բարձրանալով 1-ին Բունդեսլիգա` կարողանում են բարձր տեղեր զբաղեցնել: Վերջին օրինակը Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ն էր, որը վերադառանալով Բունդեսլիգա կարողացավ եվրագավաթային ուղեգիր նվաճել և առաջիկա մրցաշրջանում իր երկիրը կներակայացնի Եվրոպայի լիգայի խաղարկությունում: Եղել է դեպք, երբ երկրորդ Բունդեսլիգայից եկած թիմը, հաջորդ մրցաշրջանում նվաճել է նաև չեմպիոնական տիտղոսը և փայլուն ելույթներ է ունեցել եվրագավթային մրցասպարեզում 1998 թվականին նման սխրանք գործեց «Կայզերսլաուտեռն»-ը, որը հաջորդ մրցաշրջանում հասավ մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:
Բունդեսլիգան զարմացնում է իր անկանխատեսլիությամբ, դիտարժանությամբ, մարզադաշտերում տիրող յուրատեսակ մթնոլորոտով և հաճախելիության բարձր ցուցանիշով: Դրանց հետ զուգահեռ զարմանցող է նաև գերմանական թիմերի ֆինանասկան բարվոք վիճակը:
Առաջատար մյուս առաջնություններում հանդես եկող ակումբները նախանձով են նայում Բունդեսլիգայի այժմյան ֆինանսական բարվոք վիճակին:
Բունդեսլիգայի տարեկան ֆինանսական հաշվեկշիռը չի երևում հուսալի, այլ նույնիսկ հեքիաթային է: Աշխարհի մյուս առաջնություններին մնում է միայն երազել այդպիսի թվերի մասին: Խելամտությունն ու հոգատարությունը, որով ճշտապահ գերմանացիները վերաբերվում են իրենց փողերին` ուղղակի ցնցում է:
Գուշակե'ք` որ երկրում է ֆուտբոլային տոմսի արժեքը ամենաթանկը: Ճի°շտ է. անգլիական Պրեմիեր Լիգայի խաղ նայելու համար անհրաժեշտ է ծախսել միջինը 37,3 անգլիական ֆունտ: Բունդեսլիգայում այդ ցուցանիշը երկու անգամ ցածր է: Ոմանք ասում են, որ գերմանացիները գիտակցաբար են արել այդ քայլը, որպեսզի մարդկանց հրավիրեն մարզադաշտեր: Բայց ինչ հրավերքի մասին կարող է խոսք գնալ, երբ Բունդեսլիգայի խաղերի միջին հաճախելիությունը կազմում է 42 616 հանդիսական` անգլիական 35 931-ի դիմաց (2012-2013 մրցաշրջանի տվյալներով):
Բոլոր այդ թվերը խոսում են այն մասին, որ գերմանացիները հստակորեն ինչ-որ քայլեր ճիշտ են կատարում: Հավանաբար, գլխավոր ձեռքբերումը այն է, որ գերմանական ակումբները կարողանում են փակել իրենց ծախսերը և ունենում են զգալի շահույթ: Այնտեղ չկան և չեն կարող լինել մասնավոր սեփականատերեր: Եվ նշանակում է, որ նրանց չի սպառնում բազմամիլիոնանոց պարտքեր, որոնք իրենց հետ բերում են նոր սեփականատերերը: Բոլոր գերմանական ակումբներից բացառություն են կազմում` «Բայեր»-ը (պատկանում է նույնանուն կազմակերպությանը), «Վոլֆսբուրգ»-ը (պատկանում է Վոլկսվագենին) և «Հոֆֆենհայմ»-ը (միլիարդեր Դիտմար Հոպի «անձնական խաղալիքը»), որոնք գտնվում մասնավոր ձեռքերում:
Բունդեսլիգան վարկանիշը տարեցտարի աճում է: ՈՒԵՖԱ-ի երկրների ակումբային վարկանիշային աղյուսակում, գերմանացիները մեծ տեմպերով առաջ են շարժվում և արդեն երկրորդ տեղում ընթացող Անգլիային զիջում են 1,108 միավորով: Նման տեմպերով շարունակելու դեպքում Գերմանիան մոտ ապագայում կկարողանա շրջանցել ոչ միայն Անգլիային, այլև Իսպանիային: Սրանք ցուցանիշներ են, որոնք մեծ ուշադրություն են հրավիրում Բունդեսլիգայի վրա: Եվ ամենևին պատահական չէ գերմանական ֆուտբոլի առաջընթացը, քանի որ գերմանացիները այս ամենին հասել են երկար տարիների քրտնաջան և հետևողական աշխատանքի շնորհիվ:
Անդրադառնալով Բունդեսլիգայի նոր մրցաշրջանին պետք է ասել, որ բավականին հետաքրքիր մրցապայքար է ակընկալվում: Պետք չէ մոռանալ, որ Բունդեսլիգայում «Բորուսիա»-ից և «Բավարիա»-ից զատ գոյություն ունեն` «Շալկե»-04-ը, «Բայեր»-ը, ինչու չէ նաև «Վոլֆսբուրգ»-ը, որը նման կազմով կարող է մարտահրավեր նետել ցանկացած թիմի: Եվ պետք չէ մոռանալ նաև այն հանգամանքը, որ յուրաքանչյուր մրցաշրջանում լինում են հայտնություն-ակումբներ, որոնք իրենց հերթին բարդացնում են առաջատարների կյանքը: Բացի այդ «Բորուսիա»-ն և «Բավարիա»-ն լուրջ ճնշման են ենթարկվելու նաև եվրագավաթային մրցասպարեզում, որտեղ գերմանական գրանդերը հանդիսանալու են մի շարք առաջատար ակումբների թիրախներ: Դժվար է ակընկալել, որ «Բավարիա»-ն կկարողանա Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ «բլիցկրիգ» անել Բունդեսլիգայում, իսկ «Բորուսիա»-ն չնայած, որ երեք լավ համալրում է ստացել, այդուհանդերձ կրկին ունի կարճ և ոչ բաձրակարգ ֆուտբոլիստներով համալրված պահեստային նստարան: Իսկ «Բորուսիա»-ն պետք է պայքարի երեք ճակատով:
Այս ամենը հաշվի առնելով դժվար է ասել, որ Բունդեսլիգայի առաջիկա խաղարկությունը անցնելու է «Բավարիա»-ի և «Բորուսիա»-ի գերիշխանության ներքո:
Շարունակելի…
[b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
2206 դիտում
14:59 12-05-2016
2013 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը կմասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին
7444 դիտում
15:26 11-05-2014
Բունդեսլիգայի 2013/2014 մրցաշրջանի վերլուծությունը` Արտակ Վահանսարյանից
1577 դիտում
12:36 12-05-2014
Հենրիխ Մխիթարյանը` Բունդեսլիգայի 2013/2014 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում. ֆոտո
Այս բաժնից
2821 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2344 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2641 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ