211652_close_icon
views-count875 դիտում article-date 16:51 03-05-2014

Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը մամուլի ազատության օրվա կապակցությամբ

Ուղերձում ասվում է. «Հարգելի լրագրողներ, շնորհավորում եմ մամուլի ազատության օրվա կապակցությամբ: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ. դեկտեմբերի 20–ին որոշեց մայիսի 3–ը հայտարարել մամուլի ազատության համաշխարհային օր: Պատահական չէ, որ մամուլի ազատությամբ են որոշում պետության զարգացվածության աստիճանը: Ազատությունն այն արժեքն է, որը մեր ազգն ու պետությունն ընտրել է որպես հարատևման, զարգացման ու առաջընթացի հիմնական ուղի: Ազգերը ազատությամբ է, որ ձեռք են բերում լիարժեք զարգացման հնարավորություն: Հայ ազգը իր հարատևման 4500 տարիների ընթացքում չափազանց մեծ գին է վճարել ազատության համար: Մեր սերունդը այդ ազատության համար է, որ ոտքի կանգնեց և բազում նահատակների գնով այսօր ունենք ազատ ու անկախ հայրենիք: Մեզ համար շատ թանկ ու հարազատ է այդ բարձրագույն արժեքը: Ձեզ մաղթում եմ ազատ ու անաչառ աշխատանք, քանի որ ազատությունը թռիչքների գրավականն է: Ձեր ազատությամբ ու պատասխանատու աշխատանքով է զարգանում մեր երկիրը: Դուք ձեր բարձրակարգ ու պատասխանատու աշխատանքով օգնում էք մեր երկրին զարգանալ ճիշտ ու սխաներից զերծ մնալ: Ձեր համարձակ, երբեմն նրբանկատ դիտողականությամբ, բայց պատասխանատու զգուշավորությամբ պատրաստված նյութերը մեր կայացրած որոշումների վրա ճիշտ ազդեցություն են թողնում: ՊՆ-ը վաղուց որդեգրել է թափանցիկ ու ազատ աշխատաոճ, մենք միշտ էլ կարևորել ենք մամուլի հետ ազատ ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում համագործակցելու ճանապարհը: Ազատությունը հնարավորություն ու պարտականություն է միաժամանակ: Ձեզ ազատ մարդու բարձր պատասխանատվություն եմ մաղթում: Շնորհավոր մամուլի ազատության օրը»: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ [url=https://www.facebook.com/arcrun?fref=ts]Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջ[/url]

Նմանատիպ նյութեր