Երևանի և Աբովյանի որոշ հատվածներում հոսանքազրկումներ են եղել. ԱԻՆ
Մայիսի 3-ին, ժամը 16.00-ի սահմաններում ԱԻՆ 911 ծառայություն ահազանգեր են ստացվել, որ հոսանքազրկվել են Նոր Նորք, Ավան, Արաբկիր, Շենգավիթ, Կենտրոն համայնքների վարչական շրջանների նաև Աբովյանի որոշ հատվածներ:
Ըստ նախնական տվյալների «Մարաշ» ենթակայանում անջատվել են անջատիչներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: