Անկարգություններ՝ Եգիպտոսում․ կան զոհեր
                        Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի Ագամի շրջանում անկարգություններ են տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 2 մարդ։ Նրանք դարձել են տեղի բնակիչների և «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական խմբավորման կողմնակիցների միջև բախումների զոհ, հայտնում են տեղական ԶԼՄ֊ները։
Զոհվածները երիտասարդ եգիպտացիներ են։ Ըստ ականատեսների խոսքերի՝ նրանց վրա կրակել են իսլամիստները։
Դեպքի վայր ոստիկանական խումբ է ժամանել, ովքեր ցրել են անկարգությունների սադրիչներին։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

