Անկարգություններ՝ Կահիրեում․ կան զոհեր և վիրավորներ
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մարտի 26֊ին տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 2 զոհ է գրանցվել՝ ուսանող և ոստիկան, ևս 8֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ֊ները՝ հղում անելով ոստիկանության և բժշկական աղբյուրներին։
Բախումները գրանցվել են Կահիրեի մի շարք թաղամասերում և Ալեքսանդրիա քաղաքում։ Երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» խմբավորման ԲՈւՀ֊երի ոսանող ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել օրերս Մինյա նահանգի դատարանի կողմից կայացրած հազարավոր համախոհների դատավճռի դեմ։
Նրանց նկատմամբ ծանր պատիժ է սահմանվել 2013 թ․ օգոստոսին տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար։