Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Զինված ուժերի զորամիավորումներից մեկում. ֆոտոշարք
Այսօր մայիսի 2-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ ԶՈւ-երի զորամիավորումներից մեկում: Պաշտպանության նախարարին ուղեկցել են ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հ. Բաղմանյանը, նախարարի աշխատակազմի ղեկավար Գ.Հայրապետյանը, վարչության պետեր մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ:
Նախարարը հրամանատարության հետ միասին շրջել է զորամիավորման հրաձգարանում, որը հիմնովին վերակառուցման ու կատարելագործման փումում է: Հետևելել է կատարվող լայնածավալ շինարարական աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ:
Նշենք, որ այս հրաձգարանը լավագույններից է ողջ ԶՈւ-երում և վերակառուցումից հետո, իր մակարդակով ու տեխնիկական հագեցվածությամբ կհամապատասխանի աշխարհի առաջատար հրաձգարանների մակարդակին: Նման մակարդակը թույլ կտա զորամիավորման ստորաբաժանումներին, և ոչ միայն նրանց, այս հրաձգարանում անցկացնել մարտական պատրաստության բարձրակարգ պարապմունքներ, ամենատարբեր զինվորական մասնագետների համար: