211652_close_icon
views-count4823 դիտում article-date 09:40 02-05-2014

Արթուր Բաղդասարյանը ներկա չէր եղբոր հյուրանոցի գործունեության 1 տարվա առթիվ կազմակերպված ճոխ բանկետին․ Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կայացավ ընդդիմադիր ՕԵԿ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի եղբոր՝ Արմեն Բաղդասրյանի «Իմպերիալ» հյուրանոցի 1 տարվա գործունեությանը նվիրված միջոցառումը: 5 հարկանի շքեղ հյուրանոցը գտնվում է Կորյունի փողոցում: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկա չէր բանկետին: Ներկա չէր նաեւ հյուրանոցի սեփականատեր Արմեն Բաղդասարյանը, ով աշխատակիցների խոսքերով՝ Հայաստանից բացակայում է: Փոխարենը ներկա էին տուրիստական գործակալությունների, դեսպանատների, նախարարությունների եւ մշակույթի որոշ ներկայացուցիչներ: Արդեն ՕԵԿ նախագահին պատկանող «Երեւան» հեռուստաընկերությունը ուղիղ եթերով ցուցադրում էր արարողությունը: Հյուրանոցի տնօրեն Խոսրով Խոսրովյանը, ով ի դեպ ՕԵԿ-ական է, «Ժամանակի» հետ զրույցում հրաժարվեց ասել, թե որքան ներդրում է կատարվել հյուրանոցի համար՝ հավելելով, որ իրենց գործունեությունը առաջ է գնում բավական արագ տեմպերով»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր