211652_close_icon
views-count1958 դիտում article-date 09:29 02-05-2014

Հայկական արտադրության «ՍՄԷՏԱՆ»֊ը ԱՄՆ֊ում․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է․ «Ամեն ինչ տեսել էինք, բայց հայկական արտադրության «ՍՄԷՏԱՆ»՝ ոչ։ Այո, այստեղ. մենք քերականական սխալ չենք արել հենց «ՍՄԷՏԱՆ» է տառով և ոչ թթվասեր։ Արդեն երկու օր է, ինչ համացանցում պտտվում է լուսանկար, որտեղ ներկայացված է ինչ-որ «ABALI» ապրանքային նշանի վերագրվող այդ ապրանքատեսակը, որի վրա միակ տեսանելի հայերեն, ավելի ճիշտ հայատառ բառը արտադրատեսակն է՝ «ՍՄԷՏԱՆ»: Տարօրինակն այն է, որ դրանք գրանցված են ու հիմնականում վաճառվում են ԱՄՆ-ում։ Եվ քանի որ հեռավոր ամերիկաներից թերևս միայն խելագարը թթվասեր կներկրեր ու «ՍՄէՏԱՆ»-ի անվան տակ կվաճառեր Հայաստանում։ Մնում է միայն ենթադրել, որ խոսքը սովորական տեղական կեղծարարության մասին է։ Կամ էլ, միգուցե, այդ «ABALI»-ի տերերը (ովքեր, ըստ ամենայնի, ունեն հայկական ծագում, քանի որ նրանց ամերիկյան տեսականու մեջ կա նաև մածուն) մտածել են իրենց բիզնեսը նաև Հայաստանում ծավալելու մասին։ Բայց նույնիսկ այդ դեպքում, բազում հարցեր մնում են անպատասխան»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր