Գուցե կգտնվեն սրտացավ մարդիկ, ովքեր ձեռք կմեկնեն 31-ամյա հաշմանդամ երիտասարդին
Այսօր՝ մայիսի 1-ին, SHAMSHYAN.com-ին են դիմել Երևան քաղաքի Սարի-Թաղի բնակիչ 31-ամյա Բաբկեն Գուրգենի Վարդանյանի հարազատները, հայտնելով որ նրան շատ շտապ անհրաժեշտ է օգնություն:
Բ. Վարդանյանի հարազատները հայտնեցին, որ նա շուրջ 15 տարի է տառապում է «Բեխտերև» (հոդային) հիվանդությամբ, և քանի որ Հայաստանում դեռևս չկա այդ չարաբաստիկ հիվանդության կանխարգելման և բուժման հետ կապված որևէ առաջնթաց, իրավիճակից ելնելով, ինչպես նաև բազմաթիվ օրթոպեդների խորհրդով նրա հնարավորինս բուժումը պետք է իրականացվի Գերմանիայում:
Ուստի խնդրում ենք Ձեր միջամտությունը, ի լուր աշխարհի բարձրաձայնել սույն խնդրի մասին:
Բաբկենը, որը ձեռնափայտերով է տեղաշարժվում,նաև ինքն է հոգում ընտանիքի կարիքները,խնամքի տակ ունենալով հաշմանդամ հայր և հիվանդ մայր,(նա աշխատում է էլ.սարքերի վերանորոգման արհեստանոցում): Մենք բազմիցս դիմել ենք շատ ու շատ «բարեխիղճ» մարդկանց բայց…
Իսկ մնացած հարցերը, եթե Ձեզ անհրաժեշտ լինեն կքննարկենք ավելի մանրամասն…
Ի դեպ պահն օրհասական է: Կից ուղարկում ենք նրա լուսանկարը:
Տրամադրում ենք նաև Բաբկենի կոնտակտային տվյալները՝ հեռ. 094 54 18 87 և 091 54 18 87