3592 դիտում
22:18 20-03-2014
Արդյո՞ք ԱԺ նախագահն ու վարչապետը ձեռք կմեկնեն հաշմանդամ զինվորին
20 ամյա Իշխանի ծառայության ավարտին մնացել էր ընդամենը 14 օր, երբ նրան ծայրահեղ ծանր և անգիտակից վիճակում տեղափոխեցին զինվորական հոսպիտալ: Նա գիտակցության եկավ, սակայն այսօր արդեն 22- ամյակը բոլորած Իշխանը շարունակում է շաբաթական 3 անգամ պարտադիր հաճախել դիալեզի: Վերջնական ապաքինման խնդիրն այսպիսով չի լուծվում: Օրեցօր նրա ընդհանուր առողջական վիճակն ավելի է վատանում:
Սիսիանում բնակվող Ղալամյանների ընտանիքը տղայի բուժումը հնարավոր դարձնելու նպատակով տեղափոխվել է մայրաքաղաք, որտեղ ապրում է ծանր սոցիալական պայմաններում: Համացանցում գործում է «Միասին փրկենք հայ զինվորի կյանքը» ֆեյսբուքյան նախաձեռնությունը, որը Իշխանի բուժումը արտերկրում կազմակերպելու նպատակով դրամահավաք է իրականացնում: Սակայն թե՛ ՀՀ իշխանական մարմինների և պաշտոնյա այրերի, թե՛ հանրահայտ մեծահարուստների կողմից որևէ աջակցություն դեռևս չի ստացվել: Այդ իսկ պատճառով, այսօր` մարտի 20-ին Իշխան Ղալամյանի դասընկերները, համաքաղաքացիները և «Միասին փրկենք հայ զինվորի կյանքը» նախաձեռնության անդամները հավաքվել էին ՀՀ Ազգային ժողովի ընդունարանի առաջ և պահանջում էին, որպեզի ԱԺ Պատգամավորներն ու կառավարությւնը նույնպես իրենց աջակցությունը ցույց տան ՀՀ սահմանը հսկելու ընթացքում իր առողջությանը քայքայած հայորդուն:
Ինչպես մեզ հետ զրուցում նշեց Իշխանի հին ընկեր, հատուկ բողոքի ակցիայի համար Սիսիանից մայրաքաղաք եկած Դավիթ Մարգարյանը ամենատարրական պայմաններում գտնվող հասարակությունից դրամական օգնություն ակնկալելը և հույս դնելը անընդունելի և անազնիվ աշխատանք է: ՀՀ Իշխանավոր այրերը և մեծահարուստները, և՜ ի պաշտոնէ և՜ որպես հայորդի մարդ, պարզապես պարտավոր են ցույց տալ իրենց աջակցությունը, - «երկու տարի նա մեզ է պաշտպանել առաջին գծում, իսկ հիմա ժամանակն է, որ մենք բոլորս պաշտպանենք նրան»:
Իշխանի ընկերներն ու բարեկամները, «Միասին խրկենք հայ զինվորի կյանքը» նախաձեռնության անդամները վաղը` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հասցեագրված նամակ կհանձնեն ԱԺ, և ևս մեկ նամակ ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Հիշեցնենք, որ Իշխան Ղալամյանի բուժումն արտերկրում կազմակերպելու և իրականացնելու նպատակով «Արդշինինվեստբանկ»-ում նրա անվամբ հաշվեհամար է բացվել: Ձեր հանգանակութունները խնդրում ենք իրականացնել գումար փոխանցելով «Արդշինինվեստբանկ»-ի՝ Իշխան Ղալամյանի անվան 2470017041020000 հաշվեհամարին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սրապիոն Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2101 դիտում
22:28 01-05-2014
Գուցե կգտնվեն սրտացավ մարդիկ, ովքեր ձեռք կմեկնեն 31-ամյա հաշմանդամ երիտասարդին
Այս բաժնից
808 դիտում
22:24 25-11-2024
Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում հնագիտական աշխատանքներ են սկսվել
1471 դիտում
22:12 25-11-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
736 դիտում
21:55 25-11-2024
Քաղաքապետարանը փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտեց Ալեք Մանուկյանում