4603 դիտում
21:39 01-05-2014
Գնա մի բուռ հող կեր, մեռի
Ժողովրդավարական երկրում քաղաքացին, խումբը, կազմակերպությունը, կուսակցությունն իրավունք ունեն ցույցեր և հավաքներ կազմակերպել՝ արտահայտել իրենց գաղափարները, պարզել իրենց կարգախոսները, բարձրացնել իրենց հարցերը: Սակայն դրանց կարևորությունը որոշվում է հասարակության արձագանքով:
Սա է հաստատված խաղի կանոնը ժողովրդավարական հասարակությունում: Հասարակական արձագանքի գործիքներն են հեռուստատեսությունը, ռադիոն, մամուլը, նաև սոցցանցերը: Այդ արձագանքում ծանրակշիռ ազդեցություն ունեն հանրային հեղինակությունների, հոգևոր-մշակութային գործիչների՝ գրողի, երաժշտի, նկարչի, քահանայի կարծիքներն ու գնահատականները:
Վերջիններս իրենց գնահատականներում առաջնորդվում են ազգային-հասարակական-մշակութային-հոգևոր արժեքներով: Այս առումով հետաքրքիր է, թե ինչպե՞ս կարձագանքեն քրիստոնյաներն ու քահանաները, եթե սատանիստները հրապարակային ցույց անեն ու պղծեն խաչը: Կամ ինչպե՞ս կարձագանքեն Հայոց Ցեղասպանության ճանաչման կողմնակիցները, եթե Թուրքիայի դրոշներով և Քեմալի նկարներով ցույց անեն ինտերնացիոնալիստները:
Հետքրքիր է, թե ինչպե՞ս կարձագանքեն 2-րդ Աշխարհամարտի վետերանները, եթե քաղաքում ցույց լինի սվաստիկաներով, ֆաշիստական դրոշներով և Հիտլերի նկարներով, իսկ մասնակիցները խոսեն ֆաշիզմի՝ մարդկության նկատմամբ բարերար ազդեցության մասին: Կամ ինչպե՞ս կարձագանքեն հումանիստները, եթե մարդակերները ցույց անեն և մարդ մորթեն ուտեն հանրության աչքի առաջ:
Օսմանյան կայսրության կործանումից մի քանի տասնամյակ անց դեռ ապրում էին թուրքեր, ովքեր երազում էին վերականգնել նախկին կայսրությունը իր սահմաններում: Երրորդ Ռայխի կործանումից մի քանի տասնամյակ անց կային գերմանացիներ, ովքեր հիշում էին անցյալն ու երազում վերականգնել Գերմանիայի երբեմնի հզորությունը:
Սակայն դժվար, գրեթե անհնարին է պատկերացնել, որ Օսմանյան կայսրության կործանումից հետո տարբեր երկրներում և Թուրքիայի Հանրապետությունում ապրող հայերը ուզենային վերականգնել Օսմայնան կայսրությունը: Ինչպես նաև անհնար է պատկերացնել, որ բելգիացին, ֆրանսիացին, լեհը, չեխը 2-րդ Համաշխարհայինից մի քանի տասնամյակ անց ուզենային կրկին օկուպացվել Գերմանիայի կողմից: Դժվար է պատկերացնել, որ լեհը, չեխը, արևելյան եվրոպական ժողովուրդները ցույց անեն և ուզենան նորից վայելել խորհրդային բռնազավթման տարիների անհոգ ու պաշտպանված կյանքը:
Սրանք ազգային արժանապատվության հարցեր են: Սակայն երբ հնարավոր չէ պաշտպանել ազգ, մարդ, քրիստոնյա կոչվելու պատիվն ու սրբությունները, ապա խայտառակությունից ու նվաստացումից խուսափելու համար հռոմեացին իրեն գցել է սրի վրա, ճապոնացին խարակիրի է արել: Կա նաև խայտառակությունից խուսափելու անարյուն ձև, որը որպես թևավոր խոսք կիրառվում է ժողովրդական լեզվում. «Գնա մի բուռ հող կեր, մեռի»:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
3329 դիտում
21:21 28-02-2020
Մենք «Գնա մեռի, արի սիրեմ»-ի ազգից պետք է «Արի սիրեմ, գնա մեռի» ազգ դառնանք. Սպարտակ Ղարաբաղցյան
6537 դիտում
13:32 21-04-2021
Սյունեցին մի բուռ հող լցրեց քաղաքական «հանգուցյալի», պետական դավաճանի շիրիմին. Հովհաննես Խաչատրյան
Այս բաժնից
589 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1018 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1180 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա