211652_close_icon
views-count1075 դիտում article-date 19:12 01-05-2014

«Ռեալ»-ի հետ ֆանտաստիկ հանդիպում է սպասվում. Դիեգո Կոստա

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Չելսի»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո մեկնաբանել է իր թիմի հաջողությունը: Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը երկու խաղերի արդյունքում «Չելսի»-ին հաղթեց 3:1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Մադրիդի «Ռեալ»-ի հետ: «Ընթացիկ մրցաշրջանի ընթացքում աստիճանաբար հասկացանք, որ «Ատլետիկո»-ն կարող է մեծ հաջողությունների հասնել: Մենք հավատում էինք, որ կարող ենք դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ «Ռեալ»-ի հետ ֆանտաստիկ հանդիպում է սպասվում: Մենք մտադիր ենք հաղթել այդ խաղում և նվաճել գավաթը»,-ասել է Կոստան:

Նմանատիպ նյութեր