211652_close_icon
views-count1652 դիտում article-date 20:22 30-04-2014

ֆուտբոլային մրցաշար` Հայաստանում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների միջև

«Երիտասարդ Գետաշեն » երիտասարդական բարեգործական հիմնադրամը մայիսի 20-25-ը կազմակերպում է ֆուտբոլային մրցաշար: Մրցաշարն անցկացվելու է Հայաստանում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների միջև: Մրցույթը անցկացվելու է օլիմպիական սկզբունքով և առողջ հոգի առողջ մարմին գաղափարախոսությամբ, որի հիմնական նպատակն է կազմակերպությունների միջև ստեղծել առողջ մրցակցային դաշտ սպորտի ասպարեզում: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում գրանցված բոլոր կազմակերպությունները: Հաղթող կազմակերպությունները կպարգևատրվեն մեդալներով և առաջին հորիզոնականը զբաղեցրած կազմակերպությունը գավաթով, ինչպես նաև պարգևավճարով: Մանրամասներին ծանոթանալու և դիմումը լրացնելու համար խնդրում ենք գրել մեզ՝ [email protected] (հեռ. 077228582, 091228582, 055228584 ): Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է մինչև մայիսի 15-ը ներառյալ: Դիմումի ձևը կարող եք ներբեռնել՝ [url=http://getashen.com/images/masnakcutyan_dimum.docx]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր