Ավարտվեց Հայաստանի հասարակական և բարեգործական կազմակերպությունների ֆուտբոլային մրցաշարը
Մխչյան համայնքում ավարտվել է «Երիտասարդ Գետաշեն» երիտասարդական բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպած ֆուտբոլային մրցաշարը, որին մասնակցել են Հայաստանում գործող տարբեր հասարակական և բարեգործական կազմակերպություններ:
Առաջնության հաղթող է դարձել «Ինժիներներ» թիմը, որը պարգևատրվել է մեդալով և արժանացել հաղթողի համար նախատեսված գավաթին: Երկրորդ հորիզոնականում հայտնվել է «Մխչյանցիներ» թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Գետաշենցիներ» թիմը: Այս երկու թիմերը արժանացել են մեդալների և պատվոգրերի:
Պատվավոր հորիզոնականներ զբաղեցրած թիմերի պարգևատրման արարողւթյանը ներկա էր նաև Մխչյան գյուղի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը: Ավելացնենք, որ այն մասնակից թիմերը, որոնք պայքարը լքել էին վաղ փուլերում, ստացել են մրցաշարի մասնակցության վկայական: