211652_close_icon
views-count25062 դիտում article-date 20:19 29-04-2014

Ողբերգական ավտովթարից առաջ Lexus-ի 21-ամյա վարորդը մասնակցել էր Սոֆի Մխեյանի եղբոր հարսանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը ապրիլի 23-ին լրատվություն էր հաղորդել Երևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, ինչի հետևանքով 21-ամյա երիտասարդը տեղում մահացել էր: Հրապարակումից հետո SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել ընթերցողներից, որոնց մի մասը հետաքրաքվում էր, թե մահացածը արդյո՞ք եղել է փեսան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը մասնակցելիս է եղել Կոտայքի մարզում գտնվող Փարավոն ռեստորանային համալիրում տեղի ունեցած երգչուհի Սոֆի Մխեյանի եղբոր՝ Գոռ Մխեյանի և նրա ընտրյալի՝ Անի Սոֆոյանի հարսանեկան արարողությանը: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 23-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Lexus ԼՏ 400 մակնիշի 83 SՈ 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի երկաթբետոնի արգելապատնեշներին և կողաշրջվել՝ հայտնվելով դեպի Աբովյան քաղաք տանող ճանապարհահատվածում: Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին տեղեկացվել էր նաև ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից ահազանգել էին ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ վթարի վայր էին ժամանել նույն բաժնի օպերատիվ քննչական խումբը: Տեղում էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները: Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման վարչության պետ Արման Ցոլակյանը: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ մահացածը մինչև վթարի ենթարկվելը մասնակցելիս էր եղել հարսանեկան արարողության: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացած վարորդը Վաղարշապատի բնակիչ, 21-ամյա Ռուբեն Սուֆլեյանն էր: Վթարի վայր էին ժամանել նաև շտապօգնության մի քանի բրիգադներ, ովքեր մեծ դժվարությամբ բժշկական օգնություն էին ցուցաբերել վթարի վայր ժամանած մահացածի հարազատներին ու ընկերներին, քանի որ նրանք, իմանալով վթարի մասին, հարսանյաց սրահից շտապել էին դեպքի վայր: Վթարի վայրում աշխատել էին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները և փորձագետը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր