5887 դիտում
09:52 03-12-2015
Սոֆի Մխեյանի հայրը դատարանում է հայտնվել. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ»-ը մայիսի 30-ին գրել էր, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, նախկին ՕԵԿ-ական Գագիկ Մխեյանը հայտնվել է դատարանում: 2015թ. մայիսի 20-ին Երևանի քաղաքապետարանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով Գագիկ Մխեյանին պարտավորեցնել, որպեսզի վճարի հողի վարձավճարի պարտքը, որը կազմում է 270 հազար դրամ:
Նշենք, որ Գագիկ Մխեյանը, լինելով պատշաճ ծանուցված սույն քաղաքացիական գործով նշանակված դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին, չի ներկայացել դատարան, փոխարենը դատարանին ներկայացրել է գրավոր պատասխան եւ խնդրել է կիրառել հայցային վաղեմություն և հայցն ամբողջությամբ մերժել: Դատավոր Արայիկ Մելքումյանն էլ բավարարել է Գագիկ Մխեյանի «խնդրանքը» և մերժել է Երևանի քաղաքապետարանի հայցը»,-գրում է թերթը:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
148685 դիտում
23:50 18-09-2018
Երևանում վթարի է ենթարկվել սիրված ու ճանաչված երգչուհի Սոֆի Մխեյանի եղբայրը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
4864 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են