Բալոտելլին իր կարիերան կարող է շարունակել Թուրքիայում
Իտալիայի հավաքականի և «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելլին իր կարիերան կարող է շարունակել Թուրքիայում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է «Գալաթասարայ»-ը, հայտնում է Sport mediaset-ը:
Նշվում է, որ Միլանում հիասթափված են հարձակվողի ելույթներից, քանի որ վերջինս չկարողացավ արդարացնել մարզչական շտաբի և երկրպագուների սպասելիքները: Իտալացի հարձակվողին ձեռք բերելու համար պայքարին կարող են միանալ «Արսենալ»-ն ու «Մոնակո»-ն: