1119 դիտում
16:56 29-04-2014
Վեդիի ջրամբարի կառուցվելու է Զարգացման ֆրանսիական գործակալության ֆինանսական աջակցությամբ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը: Քննարկվեցին ՀՀ կառավարության եւ ԶՖԳ միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` անդրադարձ եղավ Վեդիի ջրամբարի կառուցման ծրագրին, որը նախատեսվում է իրականացնել ԶՖԳ ֆինանսական աջակցությամբ:
Փոխվարչապետը գոհունակությամբ արձանագրեց, որ ԶՖԳ հետ համագործակցություն է ձեւավորվում մեր հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներում, ինչպիսիք են ջրամատակարարումը, գյուղատնտեսությունը: Նա ընդգծեց, որ կառավարությունը կարեւորում է ջրային պաշարների կուտակման նոր հնարավորությունների ստեղծումը, ինչն անհրաժեշտ է գյուղատնտեսության զարգացման համար: "Ուստի այն ջրամբարները, որոնք կառավարությունը նախաձեռնել է կառուցել, էական նշանակություն ունեն մեզ համար: Այս առումով մենք հետեւողականորեն ամեն ինչ անելու ենք, որպեսզի առավելագույնս սեղմ ժամկետներում կարողանանք այդ ծրագրերը կյանքի կոչել",-նշեց փոխվարչապետը:
Նա տեղեկացրեց, որ առաջիկա 4-5 տարվա ընթացքում աշխատանքներ են իրականացվելու լրացուցիչ շուրջ 200 մլն խմ ջուր ամբարելու հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ, ինչը թույլ կտա կայուն ջրամատակարարմամբ ապահովել մշակվող հողակտորները, շրջանառության մեջ դնել չօգտագործվող հողատարածքներ, ինչպես նաեւ բարելավել համակարգի ֆինանսական հնարավորությունները՝ ջրամատակարարման մեխանիկական եղանակից անցնելով ինքնահոսի:
Զրուցակիցները քննարկեցին Վեդիի ջրամբարի կառուցման ծրագրի իրագործելիության նախնական ուսումնասիրությունների միջանկյալ արդյունքները: Փոխվարչապետը կարեւորեց իրատեսական նախագծի պատրաստումը, որտեղ հաշվի կառնվեն հայկական կողմի բոլոր պահանջները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ուսումնասիրության արդյունքները լրացուցիչ կքննարկվեն, եւ վերջնական տարբերակը կներկայացվի հայկական կողմին: Ըստ հյուրերի՝ ջրամբարի կառուցման ծրագիրը նախատեսվում է մինչեւ ընթացիկ տարեվերջ ներկայացնել ԶՖԳ տնօրենների խորհրդի հաստատմանը:
Նմանատիպ նյութեր
856 դիտում
19:57 24-06-2024
Ֆրանսիայի դեսպանը Զարգացման ֆրանսիական գործակալության հետ այցելել է Վեդիի ամբարտակ
2602 դիտում
23:28 29-11-2018
Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել է ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագիրը
Այս բաժնից
667 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
967 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
595 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան