211652_close_icon
views-count1189 դիտում article-date 15:40 29-04-2014

ԱԺ նոր նախագահ Գալուստ Սահակյանն իր նպատակներին հասել է պայքարի շնորհիվ

Ես սիրում եմ պայքարը եւ իմ նպատակներին հասել եմ պայքարի շնորհիվ: Այս մասին այսօր ընտրվելուց հետո ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ շնորհակալություն հայտնեց իր հետ ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրված ՀԱԿ-ից պատգամավոր ընտրված Հրանտ Բագրատյանին եւ Ժառանգություն կուսակցության ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանին, ով սակայն մինչեւ ընտրությունները ինքնաբացարկ էր հայտնել: Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց, թե ընտրություններին չմասնակցած, թե մասնակցած ուժերին: Միաժամանակ նշելով, որ շարունակելու են ԱԺ-ում բազմակարծության նոր մշակույթ ձեւավորել: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/12619/]տեղեկացրել էինք[/url], որ ՀՀ Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ այսօր` ապրիլի 29-ին ԱԺ նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը: Այս մասին քվեարկությունից հետո հայտարարել էր Հաշվիչ Հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նա նշել էր, որ Գալուստ Սահակյանի օգտին քվեարկել է 101 պատգամավոր, իսկ Հրանտ Բագրատյանի օգտին՝ 3-ը: Քվեարկությանը, ընդհանուր, առմամբ մասնակցել է 106 պատգամավոր, իսկ 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Հիշեցնենք, որ ընտրություններին Գալուստ Սահակյանի թեկնածությունն առաջադրել էր Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Սակայն, բացի Գալուստ Սահակյանից, ինքնառաջադրվել է նաեւ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Բայցեւայնպես, մինչեւ քվեարկությունը ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Ավելի ուշ ՀԱԿ խմբակցությունից պատգամավոր ընտրված Նիկոլ Փաշինյանը եւ «Ժառանգության» ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել էին, որ իրենք մասնակցել են քվեարկությանը եւ ընտրել Հրանտ Բագրատյանին: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր