211652_close_icon
views-count1562 դիտում article-date 11:02 29-04-2014

Նորանշանակ պատգամավորը ԱԺ–ում իր ապագա գործունեության մասին․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է․ «Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցաթյան պատգամավոր Կարեն Ճշմարիտյանի՝ էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո նրա մանդատը փոխանցվեց նախկին ԱԺՄ-ական, ՀԺԱՄ կուսակցության հիմնադիր-անդամ Վահրամ Մկրտչյանին։ Ներկայացնում ենք նորանշանակ պատգամավորի հետ թերթի զրույցից մի հատված. - Գործունեությունը Աժ-ում շատ արդյունավետ եմ տեսնում, ես պատրաստ եմ բարձրաձայնել բոլոր այն հարցերը, որոնք մտահոգում են մեր հասարակությանը և կնպաստեն պետության զարգացմանը։ Կլինեն մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, մտահոգող հարցերի վերաբերյալ հայտարարություններ։ - Մասնավրրապես։ - Հետո կասեմ, որովհետև, հավատացեք, շատ տարաբնույթ հարցեր են լինելու։ Մի մոռացեք, որ ես քաղաքականության մեջ եմ 1994 թվականից մինչ օրս, բայց Աժ-ում առաջին անգամ եմ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր