211652_close_icon
views-count2101 դիտում article-date 09:29 29-04-2014

Աշակերտն ուժգին հարվածել է ուսուցչի դեմքին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս արտակարգ իրավիճակ է առաջացել Երևանի թիվ 187 դպրոցում։ 7-րդ դասարանցիներից մեկը ձեռքով ուժգին հարվածել է ուսուցչի դեմքին այն բանի համար, որ վերջինս հանդգնել է դիտողություն անել նրան։ Հարցին, թե ինչու է նման բան արել, դպրոցականը պատասխանել է. «Մայրիկս ասեց. եթե դասատուն քեզ նեղի, կթռնես դեմքին»։ Այս դեպքը հատուկ քննարկման առարկա է դարձել տնօրենի մոտ, և ծնողը հաստատել է, որ ինքն է դրդել տղային նման արարքի»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր