211652_close_icon
views-count2800 դիտում article-date 17:44 28-04-2014

Սեյրան Օհանյանն անակնկալ այցելել է ՀՀ Զինված ուժերի զորամաս. ֆոտոշարք

Ապրիլի 28-ին` վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցով եղել է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում: Պաշտպանության նախարարը նախ հետևել է անձնակազմի վերկացին և առավոտյան մարմնամարզությանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է զինծառայողների մարտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին: Զրուցելով զինվորների հետ` Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող պետք է գիտակցի, որ հայրենիքի պաշտպանության գործում ունի իր մասնաբաժինը և յուրաքանչյուրի բարեխիղճ ծառայությամբ է պայմանավորված նաև զորամասի մարտունակությունը: Անակնկալ ստուգման արդյունքում արձանագրված որոշակի բացթողումները վերացնելու նպատակով Սեյրան Օհանյանը խնդիրներ է առաջադրել և համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասի հրամանատարությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր