880 դիտում
17:22 28-04-2014
ՀՀ գյուղնախարարի պաշտոնակատարն ընդունել է սոցիալական հետազոտությունների եվրոպական ինստիտուտի պրոֆեսոր Անտոնիո Ֆիչիին
Այսօր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ընդունեց Հայաստանում գտնվող Իտալիայի Նոլիսեյի և Լումսայի համալսարանների կոոպերացիայի իրավունքի պրոֆեսոր, կոոպերացիայի և սոցիալական հետազոտությունների եվրոպական ինստիտուտի գլխավոր հետազոտող Անտոնիո Ֆիչիին:
Վերջինս Հայաստան է հրավիրվել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված «Գյուղատնտեսական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակմանն աջակցելու, այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Անտոնիո Ֆիչին հավաստիացրեց նախարարի պաշտոնակատարին, որ կարվի ամեն ինչ՝ այցելության հնարավորություններն օրենքի նախագծի լրամշակմանն արդյունավետորեն ծառայեցնելու համար:
Կարևորելով հյուրի աշխատանքը՝ Հայաստանում կոոպերացիայի զարգացման գործընթացը միջազգային չափանիշներին համաձայնեցնելու ուղղությամբ, նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը հույս հայտնեց, որ այդ ոլորտում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և իտալացի մասնագետների միջև համագործակցությունը շարունակական կլինի և հնարավոր սխալներից խուսափելու նպատակով՝ Հայաստանում լավագույնս կօգտագործվի այս բնագավառում առկա իտալական հարուստ փորձը:
Նմանատիպ նյութեր
4212 դիտում
14:55 01-12-2018
ՀՀ գյուղնախարարի պաշտոնակատարն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1782 դիտում
17:25 19-10-2016
Նախագահ Սերժ Սարգսյան ընդունել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի պատվիրակությանը
Այս բաժնից
4519 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
829 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
841 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան