1038 դիտում
16:25 28-04-2014
Երևանի քաղաքապետը հանձնարարել է բարեկարգման բոլոր նախագծերը քննարկել և համաձայնեցնել բնակիչների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել Երևանի զարգացման ծրագրով նախատեսված ու 2014թ.-ին իրականացվող աշխատանքների ընթացքը: Անդրադառնալով բակերի համալիր բարեկարգման ծրագրին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բարեկարգման բոլոր նախագծերը քննարկել և համաձայնեցնել բնակիչների հետ, հաշվի առնել նրանց առաջարկներն ու բնակիչներին դարձնել իրականացվող ծրագրերի անմիջական մասնակիցը: Հանձնարարվել նաև բակերի բարեկարգման աշխատանքների ժամանակացույցն այնպես կազմակերպել, որ բնակիչներն օր առաջ հնարավորություն ունենան իրենց հանգիստը կազմակերպելու հենց հարակից բակերում. «Երևանի համաչափ զարգացումն ունենալով որպես գերակայություն՝ մենք այս տարի ևս շարունակում ենք բակերի բարեկարգման ծրագրերի իրականացումն ու այս տարի շուրջ 600 բակեր կբարեկարգենք ու կհանձնենք մեր բնակիչների տնօրինմանը: Եվ հաշվի առնելով, որ բակերում տեղադրվող խաղային ատրակցիոնների և մարզական գույքի առաջին խմբաքանակն արդեն մեր տրամադրության տակ է, նախաձեռնեք դրանց տեղադրման աշխատանքները՝ այդ ամենը համաձայնեցնելով տարածքի բնակիչների հետ ու նաև խստորեն հետևեք, որպեսզի աշխատանքներն իրականացվեն որակով և ավարտվեն սահմանված ժամանակացույցի համաձայն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Բացի այս, երևանցիների կարծիքներն ու առաջարկները ընդհանուր քաղաքի մասով մեկտեղելու նպատակով, քաղաքապետը հանձնարարել է մայիսի 1-ից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների առավել մարդաշատ վայրերում կրկին տեղադրել առաջարկությունների արկղերը:
Հիմնանորոգվող փողոցների մասով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մեկ անգամ ևս հիշեցնելով տվյալ աշխատանքների ավարտից հետո ասֆալտի շերտի քանդման թույլտվություններ տրամադրելու բացառման պահանջը, վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հանրային սպասարկում իրականացնող բոլոր ընկերություններին մեկ անգամ ևս տեղեկացնել, որ նախքան բարեկարգման աշխատանքների մեկնարկն ավարտեն հաղորդուղիների հետ կապված նորոգման և հիմնանորոգման նախատեսված աշխատանքները. «Արդեն իսկ հստակ է հիմնանորոգման ենթակա փողոցների ցանկը, ուստի, այն տրամադրեք նաև «Երևան Ջուր», «Երևանգազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին, որպեսզի նրանք այդ փողոցներում այս տարվա ընթացքում իրականացվելիք իրենց աշխատանքները պլանավորեն այնպես, որ հիմնանորոգումից հետո այլևս քանդման անհրաժեշտություն չառաջանա: Բացի այդ, խստորեն հետևեք նաև, որ վերոնշյալ ընկերությունները վթարների վերացման նպատակով իրականացվող աշխատանքները կատարեն սահմանված ժամկետներում և պատշաճ որակով: Ընդ որում, խստորեն վերահսկեք, որ մեր կողմից տրված թույլտվության շրջանակում ասֆալտի շերտի քանդումն իրականացնեն հենց վթարի հատվածում, այլ ոչ թե ամբողջ փողոցը վերածեն խրամատների»- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով ընթացիկ տարում նախատեսված կանաչապատման աշխատանքներին՝ քաղաքապետը հանձնարարել է նաև մշտական հսկողության տակ պահել սիզամարգերի խնամքը, ծաղկապատման գործընթացը և ոռոգման համակարգի ընդլայնմանն ու շահագործմանն ուղղված աշխատանքների ընթացքը:
Նմանատիպ նյութեր
1583 դիտում
21:12 04-07-2016
Քաղաքապետը հանձնարարել է խստացնել Երևանի ավագանու սահմանած պարտադիր բարեկարգման նորմերի կատարման հսկողությունը
835 դիտում
20:25 04-05-2015
Քաղաքապետը հանձնարարել է շարունակել պարտադիր բարեկարգման ուղղությամբ հսկողությունը
1569 դիտում
20:01 13-04-2016
«Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման նախագծերը քննարկվել են զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
880 դիտում
09:17 28-11-2024
Հայաստանում կան փակ ճանապարհներ. Տիգրանաշենի ոլորաններում, Աշոցքում, Արագածում, Ջերմուկում ձյուն է տեղում
823 դիտում
23:16 27-11-2024
Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը