862 դիտում
20:25 04-05-2015
Քաղաքապետը հանձնարարել է շարունակել պարտադիր բարեկարգման ուղղությամբ հսկողությունը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ սահմանված
ժամանակացույցով ընթանում են մայրաքաղաքի փողոցների, մայթերի, զբոսայգիների ու բակային տարածքների սանիտարական մաքրման, ինչպես նաև շաբաթօրյակի աշխատանքները: Այս մասով հանձնարարվել է շարունակել աշխատանքները՝ շաբաթօրյակներին ակտիվորեն ներգրավելով քաղաքապետարանի ենթակայության կրթական, առողջապահական հաստատություններին, նաև համատիրություններին:
Հանձնարարվել է նաև գույքագրել և սեղմ ժամկետում վերացնել այդ տարածքների արտաքին լուսավորության ցանցում առկա թերությունները: Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ ամենօրյա ստուգայցերի արդյունքում ապրիլ ամսին հայտնաբերվել և արձանագրվել է 59 դեպք:
Ողջունելով տնտեսվարողների ակտիվությունը՝ քաղաքապետը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ իրականացվող հսկողությունը: «Այսօր կարող ենք վստահ ասել, որ յուրօրինակ մշակույթ ձևավորելու ուղղությամբ տարված մեր աշխատանքները
որոշակի արդյունք տվել են: Բազում տնտեսվարողներ բարեխղճորեն կատարում են ավագանու որոշմամբ սահմանված իրենց պարտավորությունները: Բայցև բավարարվել առկա արդյունքներով նույնպես պետք չէ, ուստի շարունակեք այս ուղղությամբ աշխատանքները, որպեսզի ունենանք 100 տոկոսանոց արդյունք», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հանձնարարել է հսկողության տակ պահել 2015 թվականի ծրագրով վարչական շրջաններում մեկնարկած շքամուտքերի, ինչպես նաև հարթ և թեք տանիքների վերանորոգման գործընթացը և պարբերաբար զեկուցել ընթացքի մասին: Հանձնարարվել է նաև գույքագրել և մեկնարկել բակային տարածքների նկարազարդման ու գունազարդման աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
1610 դիտում
21:12 04-07-2016
Քաղաքապետը հանձնարարել է խստացնել Երևանի ավագանու սահմանած պարտադիր բարեկարգման նորմերի կատարման հսկողությունը
1027 դիտում
19:21 08-12-2015
Հանձնարարվել է խստացնել Երևանի ավագանու սահմանած պարտադիր բարեկարգման նորմերի կատարման հսկողությունը
Այս բաժնից
1306 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
880 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար