Ջեյմս Ուորլիքը ԱՄՆ-ում հանդիպելու է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտադիր է Միացյալ Նահանգներում հանդիպել հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կքննարկվեն ԼՂ հակամարտությունը և նրա կարգավորման ուղիները: Այս մասին Ուորլիքը գրառել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Անհամբերությամբ սպասում եմ Լոս ԱՆջելեսում հայ համայնքի և Հյուսթոնում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որպեսզի քննարկենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը»,-գրել է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահը: