«Ատլետիկո»-ն միավորներ կորցնելու իրավունք չունի. Սիմեոնե
Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Վալենսիա»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո հայտարարել է, որ իր թիմը միավորներ կորցնելու իրավունք չունի:
« Մեր թիկունքում գտնվում են երկու հզոր թիմերը, և մենք միավորներ կորցնելու իրավունք չունենք: Սա շատ կարևոր հաղթանակ էր: Թիմը հիանալի էր տրամադրվել այս խաղին: Ես գիտեի, որ խաղի առաջին 30 րոպեները շատ բարդ են լինելու մեզ համար: Յուրաքանչյուր խաղում հաղթելու համար մեզ անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել»,-ասել է Սիմեոնեն