Տորեսը ցանկանում է վերադառնալ «Ատլետիկո». Սիմեոնե
«Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը կարող է վերադառնալ «Ատլետիկո»: Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոստովանել է, որ 30-ամյա իսպանցուն կցանկանար տեսնել իր թիմի կազմում:
« Իհարկե, ես ցանկանում եմ, որ Տորեսը վերադառնա «Ատլետիկո»: Նա այս ակումբում է մեծացել և երջանիկ է եղել այստեղ: Այդ պատճառով զարմանալի չէ, որ Տորեսը ցանկանում է վերադառնալ «Ատլետիկո»»,-ասել է Սիմեոնեն:
Նշենք, որ Տորեսին ցանկանում է իր կազմում տեսնել նաև «Ինտեր»-ը: