Կալիֆորնիայի երկնքում 2 ինքնաթիռներ իրար են բախվել
ԱՄՆ֊ի Կալիֆորնիա նահանգի երկնքում թեթև շարժիչով 2 ինքնաթիռներ միմյանց են բախվել։ Այս մասին հայտնում է CBS8֊ը։
Նշվում է, որ ինքնաթիռներից մեկն օվկիանոսում է ընկել, մյուսն արտակարգ վայրէջք է կատարել։ Միջադեպը տեղի է ուենցել Սան Պաբլո Բեյ ծոցում։
Ներկայումս կործանված ինքնաթիռում գտնվող մարդկանց մասին տվյալներ չեն հաղորդվում։ Փրկարար ծառայողները հայտնաբերել են ինքնաթիռի բեկորները։
Փրկարարական գործողություններում ներգրավված է 9 փրկարար նավակ և 2 ուղղաթիռ։