211652_close_icon
views-count982 դիտում article-date 12:55 27-04-2014

Մարիո Գոմեսի համար մրցաշրջանը ավարտված է. Մոնտելլա

«Ֆիորենտինա»-ի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելլան հայտարարել է, որ թիմի հարձակվող Մարիո Գոմեսի համար մրցաշրջանը ավարտված է: « Ընթացիկ մրցաշրջանում մենք Գոմեսին խաղադաշտում չենք տեսնի: Դա իմ անձնական կարծիքն է, քանի որ նա դեռևս չի վերսկսել մարզումները: Ցավալի է, բայց մրցաշրջանի մեծ հատվածը Մարիոն բաց թողեց վնասվածքի պատճառով»,-ասել է Մոտնելլան: Ընթացիկ մրցաշրջանում Գոմեսը Ա Սերիայում անցկացրած 9 խաղում խփել է 3 գոլ:

Նմանատիպ նյութեր