2747 դիտում
18:51 26-04-2014
Ադրբեջանցին փորձել է առևանգել Կոպենհագեն-Օսլո չվերթն իրականացնող օդանավը
Շվեդիայի ոստիկանությունը պարզել է այն մարդու ինքնությունը, ով փորձել էր Կոպենհագեն-Օսլո չվերթն իրականացնող օդանավն առևանգել: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ նա Ադրբեջանի քաղաքացի Ռամին Մուսաևն է:
Հիշեցնենք, որ նախօրեին թռիչքի ժամանակ նշված օդանավի ուղևորներից մեկը սկսել է բղավել, որ իր պայուսակում ռումբ կա: Օդանավն արտակարգ վայրէևք է կատարել շվեդական Գետենբորգ քաղաքի օդանավակայանում, իսկ ոստիկանությունը ձերբակալել էր նրան:
Պարզվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռամին Մուսաևը փորձում է օդանավ առևանգել: 1993 թվականին նա իր ընտանիքի հետ Տյումենից Սանկտ Պետերբուրգ մեկնելու ժամանակ սպառնացել է օդաչուներին, որ կպայթեցնի օդանավը և պահանջել է ուղղել օդանավի ուղղությունը դեպի Միացյալ Նահանգներ:
Նրա պահանջը մասամբ էր կատարվել. Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Ստոկհոլմում: Նա ընտանիքի հետ ապաստան էր նդրել Շվեդիայի իշխանություններից, սակայն մերժում էր ստացել և ձերբակալվել, որից հետո արտաքսվել էր Ռուսաստան:
Նմանատիպ նյութեր
5496 դիտում
10:10 11-02-2015
Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադում
2340 դիտում
12:20 06-03-2016
Աստրախանում վթարային վայրէջք է կատարել Գոա-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավը
1838 դիտում
10:43 08-02-2014
Փորձել են Խարկով-Ստամբուլ չվերթն իրականացնող օդանավի ուղղությունը փոխել դեպի Սոչի
Այս բաժնից
799 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1273 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
808 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել