Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադում
Նախօրեին Երևանից Մոսկվա թռչող օդանավը, որում եղել է 130 ուղևոր, ստիպված է եղել վայրեջք կատարել Վոլգոգրադի օդանավակայանում, հաղորդում է rosbalt.ru-ն:
Ըստ տեղեկությունների՝ պատճառը եղել է ուղևորներից մեկի՝ Նիդերլանդների թագավորության 35-ամյա քաղաքացին, ով ոչ ադեկվատ պահվածք է դրսևորել օդանավում և անհանգստացրել բոլորին:
Վերջինս, ըստ աղբյուրի, վազվզել է օդանավի սրահում և բոլորին հարցրել, թե ով կարող է իրեն գաղտնալսումից պաշտպանող որևէ միջոց նշել, իսկ հետո փորձել է մտնել օդաչուների խցիկը:
Օդանավը վայրէջք է կատարել ժամը 22:30-ին: Քաղաքացուն իջեցրել են օդանավից, իսկ 3 ժամ անց օդանավը կրկին օդ է բարձրացել և թռել դեպի Մոսկվա: