211652_close_icon
views-count879 դիտում article-date 13:02 26-04-2014

Մայրաքաղաքում ընթանում են կրապատման և ճմապատման աշխատանքներ

Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների շրջանակում վարչական բոլոր շրջաններում ընթանում են ծառերի կրապատման և սիզամարգերի ճմապատման աշխատանքներ։ Քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացրել են, որ արդեն կրապատվել է շուրջ 15 հազար ծառ։ Կրապատումը կարևոր միջոցառում է ծառերի առողջության ու պահպանման առումով: ՀՀ մարզերից Երևան է ներկրվել և արդեն տեղադրվել ավելի քան 3500 քմ ճիմ։ Աշխատանքներն իրականացվում են վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների կողմից, իսկ բակային հատվածներում՝ համատիրությունների ուժերով։ Կրապատումը, ինչպես նաև ճմապատման աշխատանքները, շարունակվելու են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր