1706 դիտում
14:48 19-09-2014
Աղբահանությանը զուգահեռ, մայրաքաղաքում ընթանում են չնախատեսված վայրերում կուտակված աղբի տեղափոխման աշխատանքներ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, աղբահանության և սանիտարական մաքրման ամենօրյա աշխատանքներին զուգահեռ, մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են չնախատեսված վայրերում կուտակված աղբի, ինչպես նաև շինաղբի տեղափոխման աշխատանքներ: Այս գործընթացում վարչական շրջանների սանմաքրման և կանաչապատման ձեռնարկություններին տեխնիկապես աջակցում է Երևանի քաղաքապետարանը:
Խնդիրն, ըստ էության, ծագել է անբարեխիղճ քաղաքացիների պատճառով, ովքեր իրենց բնակարաններում նորոգման աշխատանքների իրականացումից հետո շինարարական թափոնները լավագույն դեպքում թողնում են աղբախցերի կամ աղբամանների մոտ, երբեմն էլ դատարկում ուր պատահի`անգամ կանաչ գոտիներում:
Հիշեցնենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ չսահմանված վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված և նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելու համար կիրառվում է տուգանք. ֆիզիկական անձանց դեպքում`սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց դեպքում`քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3548 դիտում
16:46 31-03-2018
Համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակի ընթացքում մաքրվել են նաև չնախատեսված վայրերում թափված աղբի կուտակումները
Այս բաժնից
748 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
856 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
598 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին