211652_close_icon
views-count1635 դիտում article-date 11:29 26-04-2014

Մարզպետներից ամենաանհանգիստը Գեղարքունիքի մարզպետն է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարզպետներից ամենաանհանգիստը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է, քանի որ այդ պաշտոնին աչք ունի Սևանի քաղաքապետ, նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանը՝ Ուդոն։ Մեզ հետ զրույցում Ղուկասյանը վստահեցրեց, թե մարզպետ դառնալու հավակնություն չունի, բայց չթաքցրեց, որ ակնկալիքներ ունի. «Իրա օգնությամբ քաղաքն ավելի կբարեկարգենք, ավելի ուշադրություն կդարձնենք»։ Նախկինում ուշադրության պակա՞ս կար: «Կար ուշադրություն, բայց ըտենց տպավորիչ չէր»։ Ի դեպ, «վտանգավոր գոտում» են նաև Վայոց Ձորի, Արմավիրի և Տավուշի մարզպետները»։

Նմանատիպ նյութեր