4553 դիտում
14:01 16-10-2018
Մարզպետներից մեկը հեղափոխության մասնակից է, մյուսը եղել է բարիկադներից այն կողմ, երրորդը՝ չեզոք միջավայրից է
Այսօր կառավարության արտահերթ նիստում նշանակվեց երեք մարզպետ: Դավիթ Գևորգյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի մարզպետ, իսկ Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզպետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Դավիթ Գևորգյանը տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալն էր: «Նա հայտնի է եղել քաղաքացիական գոծունեությամբ և թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից է»,- ներկայացրեց վարչապետը:
Վարչապետն ասաց, որ սիմվոլիկ է համարում այս երեք նշանակումները, քանի որ նրանցից մեկը հեղափոխության ակտիվ մասանկիցներին է, Հունան Պողոսյանը բարիկադների, փշալարների մյուս կողմից էր, իսկ Համբարձում Մաթևոսյանն ընդհանրապես քաղաքական նախընտրություններ չունեցող, չեզոք միջավայրից եկող գործիչ է:
«Այս առումով մենք ուրվագծում ենք ապագայի վերաբերյալ մեր պատկերացնումները: Մեզանից որևէ մեկը Հայաստանում անձեռնմխելի չէ, և դա պետք է բոլորս հասկանանք: Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապահով ենք գնում՝ համախմբելու և հնարավոր ներուժը ծառայեցնելու»,- հավելեց նաև և շնորհավորեց մարզպետներին:
Նմանատիպ նյութեր
1306 դիտում
14:49 03-09-2014
Հերթական հետախուզվողները. մեկը` կողոպուտի, մյուսը` գողության, երրորդը` ծեծի մեղադրանքով
Այս բաժնից
544 դիտում
13:03 25-01-2025
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
778 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
712 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը