Մահացել է Տիտո Վիլանովան
Կյանքի 45 տարեկան հասակում մահացել է «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան, հայտնում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Վիլանովան 2011 թվականից ի վեր պայքարում էր քաղցկեղի դեմ: Այդ պատճառով Վիլանովան նախորդ տարի հեռացավ «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: