Իրանում բենզինը 75%-ով թանկացել է
Իրանի կառավարությունը չեղյալ է հայտարարել բենզինի գնի շուրջ սահմանված սուբսիդիաները, ինչի արդյունքում բենզինի գինը բարձրացել է 75%-ով՝ 0,16 ԱՄՆ դոլարից հասնելով 0,28 ԱՄՆ դոլարի:
Գազալցակայններում մեծ հերթեր են գոյացել, սակայն բնակչությունն առայժմ հանգիստ է վերաբերվում փաստին: Չնայած այն բանին, որ բենզինի թանկացումից հետո Իրանն աշխարհի այն պետություններից է, որտեղ բենզինի գինը չափազանց էժան է, սուբսիդիաների չեղարկումը կարող է հարվածել Իրանի աղքատ խավի բնակիչներին:
Ներկա պահին Իրանի բնակչության 25%-ը գործազուրկ կամ կիսով չափ գործազուրկ է: Փորձագետների կարծիքով՝ բենզինի գնի բարձրացումը կարող է նախագահ Հասան Ռուհանիի համար լուրջ խնդիր ստեղծել, քանի որ վերջինս խոստացել էր տնտեսված գումարներն ուղղել երկրում նոր աշխատատեղերի ստեղծմանը: