11534 դիտում
10:51 25-11-2017
Բենզինը երեկ կրկին թանկացել է՝ այս անգամ 10 դրամով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բենզինը երեկ կրկին թանկացել է՝ այս անգամ 10 դրամով: Ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում է 410, իսկ պրեմիումը՝ 430 դրամով: Նկատենք, որ այս տարվա հունվարի վերջին ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն արժեր 370, իսկ պրեմիումը` 390 դրամ:
Հատկանշական է փաստը, որ սովորաբար ամեն անգամ, երբ միջազգային շուկայում նավթի գինը բարձրանում է, Հայաստանում անմիջապես բենզինի գինը բարձրանում է, սակայն էժանացումների դեպքում շուկան նույն օպերատիվությամբ չի արձագանքում: Իսկ այս վերջին թանկացումների պատճառը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այն է, որ 2018թ. տարվա հունվարի 1-ին երբ ուժի մեջ մտնի հարկային օրենսգիրքը, բենզինի համար ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի միասնական դրույքաչափը 1 տոննայի համար կսահմանվի 120 հազար դրամ:
Ու հիմա բենզին ներկրողները դեռևս սեպտեմբերից սկսել են բենզինի գինը աստիճանաբար բարձրացնել, որպեսզի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումից հետո ստիպված չլինեն լրացուցիչ շրջանառու միջոցներ ներդնել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2793 դիտում
09:01 02-12-2020
Հայաստանում բենզինը թանկացել է․ «Ժողովուրդ»
7114 դիտում
09:01 04-06-2021
Բենզինը թանկացել է. ինչ գներ են շուկայում․ «Ժողովուրդ»
9636 դիտում
10:04 19-01-2019
Բենզինը աստիճանաբար մինչեւ 50 դրամով կէժանանա․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը