211652_close_icon
views-count1662 դիտում article-date 09:20 25-04-2014

Կենսաթոշակային փոփոխությունների մի քանի տարբերակ կա․ Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կենսաթոշակային փոփոխությունների մի քանի տարբերակ կա։ Փորձենք ուրվագծել դրանք։ 1. Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգ Հայաստանում այնուամենայնիվ ներդրվում է, սակայն վերաբերում է բացառապես շուկա նոր մուտք գործող աշխատողներին։ Չիլիում հենց այդպես էլ արվել է՝ համակարգը ներդնելու պահին այն չի վերաբերել այդ պահին աշխատողներին, այլ միայն այն երիտասարդներին, ովքեր առաջին անգամ են մուտք գործել աշխատաշուկա»: 2. Պարտադիր կուտակային համակարգ կներդրվի ու կվերաբերի 1974թ. հետո ծնվածներին, սակայն որոշ մեղմացումներով։ Մեղմացում, օրինակ, կարող է լինել այն, որ բոլոր երիտասարդներին հնարավորություն տրվի վերցնել իրենց կուտակած միջոցները 10-15 տարի անց։ 3. Պետության դերը էականորեն կարող է մեծացվել՝ կուտակային բաղադրիչի պահպանման պարագայում։ Նմանատիպ մի տարբերակ էլ առաջարկել էր ՀԱԿ-ը 2010-ին՝ կենսաթոշակային բարեփոխումների իր ծրագիրը ներկայացնելիս։ Սա կենսաթոշակային համակարգը գերազանցապես պետական մի բան էր դարձնում, ինչն աշխարհում բավականին տարածված է։ 4. Կարելի է ընդհանրապես հրաժարվել կուտակային համակարգից ու անցում կատարել հին՝ սերունդների համերաշխության սկզբունքին՝ հարկերի բարձրացմամբ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր