211652_close_icon
views-count3059 դիտում article-date 09:21 23-04-2014

Տիգրան Սարգսյանը կնշանակվի ԱՄՆ–ում ՀՀ դեսպան. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր հստակ տեղեկություններով, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ թե Բելգիա՝ Բրյուսել է մեկնելու դիվանագիտական աշխատանքի, այլ՝ ԱՄՆ, ուր կփոխարինի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին, որը դեսպան է մոտ 10 տարի։ Տիգրան Սարգսյանի ագրեմանն արդեն իսկ ուղարկվել է ԱՄՆ, ըստ մեր աղբյուրների, պատասխանը չի ուշանա։ Տիգրան Սարգսյանն այս օրերին բուժզննում է անցնում, որից հետո առաջիկայում կմեկնի Ղարաբաղ՝ հանգստանալու»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր