211652_close_icon
views-count909 դիտում article-date 19:55 22-04-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 19-ից 22-ը

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 19-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 36 դեպքից բացահայտվել է 33-ը, խուլիգանության` 3, խարդախության` 4, ապօրինի ծառահատման և որսագողության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 11 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 6 դեպք: Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար. 3 մարդ զոհվել է, 32-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր