211652_close_icon
views-count1294 դիտում article-date 18:17 22-04-2014

ՕԵԿ-ականները կհրաժարվե՞ն ԱԺ մանդատից, թե՞ ոչ. պատասխանում է Հովհաննես Մարգարյանը

Մենք կշարունակենք մեր արդյունավետ աշխատանքը՝ ի շահ մեր ժողովրդի: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕԵԿ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ արձագանքելով հարցին, թե հնարավոր է՝ ՕԵԿ-ը ԱԺ մանդատներից էլ հրաժարվի: Պատգամավորի խոսքով՝ ԱԺ մանդատներից հրաժարվելու հարց ՕԵԿ-ում չկա: «Արթուր Բաղդասարյանն իր հրավիրած ասուլիսում ավելի կոնկրետ կներկայացնի մեր անելիքները: Բայց մենք կշարունակենք մեր արդյունավետ աշխատանքը՝ ի շահ մեր ժողովրդի: Հետայսու՝ որպես ԱԺ-ի ամենաակտիվ քաղաքական ուժ, կշարունակենք մեր գործունեությունը, ծրագրերը եւ բարեփոխումները տարբեր ոլորտներում. այն, ինչ չեն հասցրել իրականացնել այս ընթացքում»,- ավելացրեց Հովհաննես Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր