BMW X6-ի մրցակից` նոր Mercedes-Benz SUV. ներկայացվել է նախօրեին
Երեկ` ապրիլի 21-ին, Պեկինում բացված միջազգային ավտոշոուի շրջանակներում կայացել է Mercedes-Benz Coupe SUV հայեցակարգի շնորհանդեսը:
Նոր ամենագնաց-կուպեն սերիական արտադրության անցնելուց հետո կմրցակցի բավարական BMW X6-ի հետ:
Mercedes-Benz Coupe SUV մոդելի արտադրությունը երկար ժամանակ հետաձգվում էր գերմանական ավտոարտադրողի երկար քննարկումների պատճառով, սակայն այժմ պետք է սպասել, մինչ ամենագնաց –կուպեն սերիական արտադրության կհանվի:
Նոր Mercedes-Benz Coupe SUV-ի պրեմիերան նախատեսվում է այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին:
Ավտոմեքենայի բարձրությունը կազմում է ընդամենը 1,75մ, լայնությունը` 2մ, իսկ երկարությունը` 5մ:
Ագրեսիվ և սպորտային դիզայնով ամենագնաց-կուպեն համալրվել է նոր ռադիատորային ճաղավանդակով, լուսադիոդային լուսարձակներով, առջևի և ետևի նոր բամպերներով, նոր արտանետման համակարգով, սփոյլերով, 22 դյույմանոց անվասկավառակներով:
Լիաքարշակ 4MATIC ամենագնացը հագեցած է 3,0լ ծավալով V6 բիտուրբո շարժիչով և 9 աստիճան 9G-TRONIC PLUS փոխանցման տուփով, որը շարժիչի հետ միասին 333 ձիաուժ հզորություն են ապահովում:
Ամենագնաց-կուպեն հագեցած է նաև Active Curve System համակարգով, որն այժմ ունի նաև S-Class Coupe-ն, ինչը հեշտացնում է շրջադարձը` կրճատելով անկյունները:
Ներկայացնում ենք առաջին լուսանկարները և պաշտոնական տեսահոլովակը: