211652_close_icon
views-count16949 դիտում article-date 11:46 22-04-2014

Ավտովթար Երևանում. Toyota-ն բախվել է Opel-ներին. 3 հոգի, այդ թվում՝ «Քրեյզի» գիշերային ակումբի 2 մերկապարուհիները, տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Երևանյան խճուղի թիվ 12 տան դիմաց Toyota մակնիշի 19 ՏԼ 731 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս բախվել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ, 34-ամյա Սուրեն Ղարիբյանի վարած Opel մակնիշի 31 OL 021 համարանիշի և Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչ, 44-ամյա Գարիկ Չովուշյանի վարած Opel մակնիշի 20 ԼՏ 868 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել թիվ 12 տան պատին: Վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր Հայկ Գևորգյանը տեղափոխվել է Մալաթիայի բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ՝ 21-ամյա Ալինա Կաշլիկովան և 20-ամյա Դարյա Հաբիբուլինան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Մինչ կժամանեին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները, վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել նշված վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիները: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Տեղում էին նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանը և նույն բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Կաշլիկովան և Դ. Հաբիբուլինան որպես մերկապարուհիներ աշխատում են Մյասնիկյան պողոտայում գործող «Քրեյզի» գիշերային ակումբում: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Toyota-ի վարորդի ինքնությունը պարզելու համար: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր